Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ 5-րդ ալիքին հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության և ռուսատյացության դրսևորումները՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում, Twitter-ում գրել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:
Երկարատև դադարից հետո դերասան Վարդան Պետրոսյանը երևանյան բեմ կբարձրանա 2019-ի օգոստոսին՝ «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ՝
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի բեմում՝ օգոստոսի 28, 29, 30-ին, ժամը՝ 19:30-ին:
Թբիլիսիի դատարանը բավարարել է բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության բողոքը։ Դեսպանության հաղորդմամբ, Մինաս Մինասյանը ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը»։
Մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել են Ղազախստանի Առիս քաղաքի զինապահեստներում պայթյունների հետևանքով: ՊՆ նախարարի պնդմամբ` պայթյունների պատճառը զինապահեստում ծագած հրդեհն է: Պայթյունները քաղաքի մերձակայքում շարունակվում են:
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի միություն» կուսակցության համամասնական ցուցակը:
ԿԸՀ ներկայացուցիչների պնդմամբ կուսակցության` հունիսի 10-ի համագումարը ուղեկցվել է մի շարք խախտումներով:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...